Հրաչյա Մուրադյանի ընտանիքը յուրաքանչյուր օր կրկին սովորում է ապրել առանց նրա

Դուռը բացվելուն պես Անին, ով այս տարի նոր է առաջին դասարան գնացել, անմիջապես կայտառ ժպիտով բարևում է ու արագ հրավիրում ներս: Ու անմիջապես էլ պատմում, որ վաղն իրենց հանդեսն է ու ինքը Է տառին նվիրված բանաստեղծություն է արտասանելու: Աննան մեղմ ժպիտով լսում է ու ասում, որ մի քանի րոպեից դպրոցից կգա իր մեծը` Գոհարը, իսկ […]

Հեռանալ, բայց ո՞ւր և ինչո՞ւ

Հայաստանից հեռանում են լավ կյանքի հույսով, իրականությունը, սակայն իր պայմաններն է թելադրում «Ինչպե՞ս կարող եմ Հայաստան հասնել: Որտե՞ղ կարող եմ փոխել տոմսս», կոտրատված իսպաներենով օդանավակայանի տեղեկատվական կենտրոնի աշխատակցից փորձում էր ճշտել 40-ամյա մի տղամարդ: Հուզված էր եւ շփոթված: Մեկ տարի Իսպանիայում աշխատելուց հետո տուն էր վերադառնում: Ձյան պատճառով Իսպանիայում հետաձգել էին թռիչքը, ինչի պատճառով Ֆրանսիա […]

Մեր հաղթանակները. այս մասին հարկավոր է և անհրաժեշտ է խոսել

Չորս հատոր աշխատություն, 200 ռազմական հաղթանակի նկարագրություն եւ հստակ նպատակ` այդ աշխատության միջոցով նպաստել տեղեկատվական անվտանգությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը եւ ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խումբը նախաձեռնել եւ արդեն հրատարակել են «Մեր հաղթանակները» աշխատության երկու հատորը: Մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կտպարգրվեն նաեւ մյուս երկու հատորները, այսպիսով` ավարտելով մինչեւ 21-րդ դարը հայ ժողովրդի 200 հաղթանակների […]

«Ամեն երեխա իր հոգսը, իր ուրախությունն ունի»

Մեկհարկանի քարե տան առջեւ մի երիտասարդ փայտ է կտրում, իսկ քիչ հեռու երեք աղջիկներ են խաղում: Մի փոքր անց դաշտից նրանց երկու եղբայրները տուն կգան, որից հետո ընտանիքը կհավաքվի ճաշի սեղանի շուրջը: Վարդանյաններին Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բոլորն են ճանաչում: Գյուղի ամենաբազմանդամ ընտանիքն է: Վռամ Վարդանյանը` ընտանիքի հայրը, սեղան է նստում 7 զավակների հետ: 4 […]

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԲԱԳԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԿՄ ԳՆԱԼ ՈՒ ԳԱԼ

Սահմանամերձ Բագարանի միակ աղբյուրը գյուղի կենտրոնից հեռու է երկու կիլոմետր: Մի քանի քայլ հեռու մեկ այլ աղբյուր էլ կա, այստեղից սակայն ջուրը մշտապես չի հոսում: Ջրով լի դույլերն ուսափայտից կախած կանայք ոտքով կտրում են այդ ճանապարհը, որպեսզի տուն խմելու ջուր հասցնեն: Օրական տասնյակ լիտրեր ջուր կրելը գյուղում կնոջ աշխատանքն է համարվում: Աղբյուրը գյուղում ոչ միայն […]

«Էս իմ երկիրն է, մազերս էստեղ են սպիտակել»

Առավոտյան ժամը ութից բաց է վարպետ Էդիկի արհեստանոցը: Թբիլիսիի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող արհեստանոցը միշտ լի է Էդիկ Օհաննիսյանի ընկերներով: Այստեղ են հավաքվում քննարկելու երկրի վերջին նորությունները: 71-ամյա կոշկակար Էդիկը երբեք անգործ չի մնում: Նորոգելով հերթական կոշիկը` վարպետ Էդիկը մի պահ դադար է տալիս, դանդաղ բարձրացնում է ակնոցը եւ պատասխանում ընկերների դիտարկումներին: Վարպետի տարեկից վրացի […]

Մոռացված ճակատագրեր

Երկու հայ կանանց ոդիսականը Ստամբուլում Ոչ պաշտոնական տվյալներով, վերջին 15 տարիներին աշխատելու նպատակով Ստամբուլ է մեկնել 40.000 հայ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կանայք են: Հիմնական զբաղմունքն այստեղ հիվանդներին խնամելն ու տնային աշխատանքներ կատարելն է: Քում Քափուն Ստամբուլի բանվորական թաղամասերից է: Հենց այստեղ էլ հիմնականում կենտրոնացված են աշխատելու նպատակով Ստամբուլ մեկնած հայերը: Ապրելակերպի տարբերություն նրանց միջեւ գրեթե […]