Հրաչյա Մուրադյանի ընտանիքը յուրաքանչյուր օր կրկին սովորում է ապրել առանց նրա

10556342_676039529137441_8142142645089738815_n

Դուռը բացվելուն պես Անին, ով այս տարի նոր է առաջին դասարան գնացել, անմիջապես կայտառ ժպիտով բարևում է ու արագ հրավիրում ներս: Ու անմիջապես էլ պատմում, որ վաղն իրենց հանդեսն է ու ինքը Է տառին նվիրված բանաստեղծություն է արտասանելու:

Աննան մեղմ ժպիտով լսում է ու ասում, որ մի քանի րոպեից դպրոցից կգա իր մեծը` Գոհարը, իսկ տղան դեռ 2.5 տարեկան է և մանկապարտեզում է:

«Ամբողջ օրը երեխաներով եմ զբաղված ու չեմ հասցնում տխրել: Տխրությունն իմ հետ է գիշերը, երբ երեխաները քնում են ու միայնակ են մնում իմ կորուստի հետ»,-ասում է Աննան:

Աննայի ամուսինը` Հրաչյան, զոհվեց ապրիլի ութին: Մինչ այդ վերջին անգամ զանգահարել էր ապրիլի յոթին, շնորհավորել տոնի առթիվ ու խոստացել մի քանի օրից զանգել:

«Այդ գիշեր անընդհատ լարված էի, ինքս էլ չգիտեի ինչ էր կատարվում:Երբ քնեցին երեխաները, անդադար լաց էի լինում առանց պատճառի, հետո Հիսուսի մասին կինոնկար էր, նայեցի ու նոր միայն քնեցի: Հաջորդ օրն ինձ ասացին, որ Հրաչյան զոհվել է»,-պատմում է Աննան: Continue reading

Advertisements

Քյարամ Սլոյանը` իրական հերոսը

DSC_0650Քյարամի նկարը կախված է պատուհանին ամրացված եռագույնից: Սենյակում  մութ է, անկյունում` փոքրիկի սեղանի վրա, դրված է Քյարամի լուսանկարը, բանակում ստացված շնորհակալագիրը և հետմահու տրված մեդալը: Կողքին կուչ է եկել մայրը` Նվարդը, հազիվ հիսունը բոլորած մի կին, որը վշտի հարվածից ամբողջովին կորցրել է իրականության զգացումը և դատարկված աչքերով անթարթ նայում է Քյարամի նկարին:

Քյարամ Սլոյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր, ով հնարավորություն ուներ փրկվելու, սակայն ազնվությունը, պարտքի զգացումը և մարդկայնությունը նրան թույլ չտվեցին թողնել հրամանատարին և հեռանալ դիրքից: Մինչդեռ հենց հրամանատարն էր ստիպել: Չէր արել ու զոհվել էր: Զոհվելուց հետո թշնամին անարգել էր նրա մարմինը` լուսանկարներով ողողելով համացանցը և դաժանության ու պատերազմի սարսափի վկայություն դարձնելով 20-ամյա տղայի մահը: Continue reading

Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է

Արտո Թունջբոյաջյան: Ամուսնացած է: Կինը՝ Դելիա Թունջբոյաջյանը, կոլումբացի է: Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը: Նույն ձեռքի մեկ այլ դաջվածք էլ եղբորն է հասցեագրված: Իսկ ձախ ձեռքին ծառ է դաջված. Armenian Navy Band-ին է նվիրված:

big_top_arto_news_ts1323262327

Լուսանկարը` Bravo.am-ի

Ձեր երգարվեստի մուտքը Հայաստան հետաքրքրության ու նորարարության իսկական ալիք առաջացրեց: Ի՞նչ եք անում նախկին աշխուժությունը պահելու համար:

Հայաստան եկա հույսով, որ ինձ հետ բերած սերմերը մի օր ծառ կդառնան, որ հետո էլ այդ ծառը սերմեր կտա, բայց այդպես էլ սերմը ծառ չի դառնում: Ինչո՞ւ է այդպես, պատճառն այստեղի մենթալիտետն է: Բարդույթներ ունենք, կարծում ենք՝ աշխարհը Հայաստանն է: Մեր մեջ նախանձ կա, ատելություն, վախ: Ողջ աշխարհում աշխատել եմ, եկա այստեղ ու ամեն ինչ զրոյից սկսեցի: Երիտասարդների գտա, սկսեցի աշխատել: Բայց մեր մենթալիտետն է. երիտասարդներին չեն աջակցում ու արդյունքում ի՞նչ են սպասում նրանցից: Էդ պատճառով էլ շարունակություն չի լինում: Անընդհատ ասում են՝ այ մեր ժամանակ էսպես էր… Հիմա երիտասարդների ժամանակն է: Սա է խնդիրը: Սկզբում իմ երաժշտությունը նորություն էր, հետո վարժվեցին:

– Դո՞ւք եք հանդիսատեսի պահանջին հարմարվում, թե՞ հանդիսատեսին եք ստիպում Ձեզ հարմարվել:

Բեմ եմ դուրս գալիս, տեսնում օրվա իմ հանդիսատեսին ու որոշում, թե ինչ ծրագիր եմ ներկայացնելու: Ամեն տեղ նույն ծրագիրը չես կարող ներկայացնել: Մոտավոր գիտեմ՝ ինչպես եմ սկսելու, ծրագրի շարունակությունը դահլիճի տրամադրությամբ է որոշվում: Continue reading

Ռումինիայի ամենասարսափելի ու ամենագայթակղիչ ամրոցը. Կոմս Դրակուլայի հանգրվանը

Դրակուլա` նշանակում է սատանայի հետնորդ, սատանի ճուտ: Իշխանի սիրած զբաղմունքը մարդկանց ցցի վրա հանելն էր:

«Ես ինչ-որ տեղ կարդացել էի, որ Կարպատյան լեռներում են ծնվել լեգենդներն ու առասպելները: Իբր հենց այստեղ է մարդկության երևակայության կենտրոնը: Եթե իսկապես այդպես է, իմ այցելությունն այդ վայրեր խոստանում է առավել քան հետաքրքիր լինել»:

27Մեջբերում գրող Բրեմ Ստոկերի հերոսի` Ջոնաթան Հարքերի օրագրից: Ջոնաթանը, ոչինչ չկասկածելով, շտապում էր ուղիղ Տրանսիլվանիայի հանրահայտ վամպիրի ամրոց: Բրեմ Ստոկերի երևակայության արգասիքին չէի հավատում: Այդ իսկ պատճառով առանց վախի ու սնահավատության որոշեցի նախանշած ուղուց բաց չթողնել կոմս Դրակուլայի ամրոցը` Ռումինիա կատարած իմ ճամփորդության վերջին հանգրվանը:

Ռումինիայի Տրանսիլվանիա նահանգի Բրան փոքրիկ բնակավայրում է Դրակուլայի հանրահայտ ամրոցը: Այն Բրաշովից ընդամենը 30 կմ է հեռու: Բրան ամրոցը Ռումինիայի զբոսաշրջության Սեքքան է: Այս երկրի մասին պատմող ցանկացած գրքում և անգամ բուկլետներում ամենայն մանրամասնությամբ նշված են ամրոց տանող ուղիները: Զբոսաշրջիկները վաղուց են ընկել ռումինների լարած թակարդը: Կոմս Դրակուլայի հրեշագործությունների զրույցներով ու լեգենդներով տարված` զբոսաշրջիկները շտապում են մի ամրոց, որտեղ կոմսը մայրամուտից լուսաբաց իր արնախում ճաշկերույթներն էր կազմակերպում: Continue reading

Վրացահայերը նախընտրում են ռուսական և վրացական դպրոցները, իսկ հայկականները փակվում են

imageՄինչեւ հինգերորդ դասարան Աննա Հովհաննիսյանը հայերեն գրել եւ կարդալ չգիտեր: Սովորում էր ռուսական դպրոցում: Միայն հոկտեմբերին ծնողները որոշեցին երեխային տեղափոխել հայկական դպրոց, այն էլ Աննայի բազմաթիվ խնդրանքներից ու պնդումներից հետո:

Մի քանի ամիս է տասնամյա Աննան հաճախում է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը: Սկզբում դասերը հաճախ չէր հասցնում, բայց ընդամենը երկու ամսվա ընթացքում կարողացավ սովորել տառերն ու կարդալ վարժ այնքան, որ ուսուցիչները գոհ մնան:

«Աննան, սակայն, բացառություն է: Օրինաչափության նման է դարձել, որ ծնողները նախընտրում են ռուսական եւ վրացական դպրոցները», ասաց թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը : Continue reading

Իրենց հիվանդության մասին Տուրետի համախտանիշով մարդիկ խուսափում են խոսել

Պատճառը հասարակության անհանդուրժողականությունն է

tourette-graphic

Այս հիվանդության պատճառներն ու բուժման եղանակները դեռ բացահայտված չեն: Հիվանդության դրսեւորումները տարբեր են: Այս համախտանիշով մարդկանց մեր հասարակությունը չի հասկանում եւ խուսափում է նրանցից: Տուրետի համախտանիշը հանդիպում է յուրաքանչյուր հազարերորդի մեջ, տղամարդկանց մոտ հիվանդությունը երեք անգամ ավելի հաճախ է:

Հիվանդներն անզոր են կառավարելու իրենց վարքը, նրանք հանկարծակի շարժումներ են կատարում, կարող են տարբեր ձայներ արձակել, անգամ հայհոյել: Բժիշկները վարքային նման դրսեւորումներն անվանում են տիկեր: Դրանք ակամա են, զսպել կամ խուսափել անհնար է, նման է շնչելուն, դադարեցնել չես կարող: Հիվանդության առաջին դրսեւորումներն արտահայտվում են հիմնականում նախադպրոցական տարիքում: Continue reading

Հեռանալ, բայց ո՞ւր և ինչո՞ւ

Հայաստանից հեռանում են լավ կյանքի հույսով, իրականությունը, սակայն իր պայմաններն է թելադրում

Picture1

«Ինչպե՞ս կարող եմ Հայաստան հասնել: Որտե՞ղ կարող եմ փոխել տոմսս», կոտրատված իսպաներենով օդանավակայանի տեղեկատվական կենտրոնի աշխատակցից փորձում էր ճշտել 40-ամյա մի տղամարդ: Հուզված էր եւ շփոթված:

Մեկ տարի Իսպանիայում աշխատելուց հետո տուն էր վերադառնում: Ձյան պատճառով Իսպանիայում հետաձգել էին թռիչքը, ինչի պատճառով Ֆրանսիա հասնելուց հետո չէր հասցրել Երեւան մեկնող օդանավին:

«Ոչնչով չեմ կարող օգնել: Ստիպված եք սպասել հաջորդ թռիչքին, այն մեկ շաբաթից է», սառը հայացքով պատասխանեց օդանավակայանի աշխատակցուհին, ինչն Էդգար Հովհաննիսյանի (անունը փոխված է) համար նշանակում էր, որ նա ստիպված էր մեկ շաբաթ ապրել օդանավակայանում: Ամիսների աշխատանքի արդյունքը բավարար չէր, որ Էդգարն իրեն թույլ տար մեկ շաբաթ ապրել Փարիզի հյուրանոցներից մեկում: «Նվազագույն գինը հյուրանոցում 40 եվրո է: Այն գումարը, որ պետք է ծախսեմ հյուրանոցում գիշերելու համար, ընտանիքիս կբավարարի մեկ ամիս», պատմեց Էդգարը:

Իսպանիայում աշխատում է արդեն վեց տարի: Պատմում է, որ սովորաբար բնակարանը վարձում են ընկերներով: Մեկ բնակարանում ապրում են տաս ընկերով, համաձայնում են ամեն աշխատանքի եւ խնայում յուրաքանչյուր դրամը: «Ես դեռ հաջողակ եմ, քանի որ կեցության իրավունք ունեմ: Ընկերներ ունեմ, ովքեր ապրում են առանց կեցության իրավունքի եւ չեն կարողանում տուն վերադառնալ», ասաց Էդգարը: Continue reading