Առցանց, անվճար դասընթացներ, եթե հետաքրքրված եք ծրագրերի կառավարմամբ

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք դասընթացներ, որոնք կարող են հետաքրքրել ծրագրեր իրականացնողներին և հաղորդակցությամբ հետաքրքրվողներին: Դասընթացներն առկա են այս կայքում: Դուք պետք է լսեք տեսանյութեր, կարդաք մի քանի հոդված և պատասխանեք մի շարք հարցերի, եթե ցանկանում եք վկայական ստանալ: Ես մասնակցեցի շահերի պաշտպանությանը նվիրված դասընթացին: Ինձ հատկապես […]

Մեկ քաղաք` երկու երկրում

  Չեսկի Տեսինը Չեխիայի փոքրիկ քաղաքներից է` շուրջ 25.000 բնակչությամբ: Առանձնահատուկ ոչինչ չկա այս քաղաքում, բացառությամբ այն բանի, որ գտնվում է Օլշե գետի ձախ ափին, իսկ աջում արդեն լեհական Ցեշին քաղաքն է: Երկու քաղաքները բաժանված են կամուրջով, և եթե հատուկ չզգուշացնեն, ապա հյուրերը կդժվարանան նկատել, թե ինչպես են մի երկրից մյուսն անցնում: Սակայն ամեն ինչմիշտ […]

Ռիմա մայրիկը

Ռիմա մայրիկի տան հասցեն Ծաղկահովտում բոլորը գիտեն: Փոքրիկ գյուղաքաղաքի հենց սկզբնամասում գտնվող իր տնակում է ապրում, ուր այս օրերին շարունակ հյուրեր է ընդունում` բոլորին սիրով, ջերմությամբ ու սպասումով: Բոլոր հյուրերն սպասում են, որ նա կխոսի իր որդուց, սակայն Ռիմա մայրիկն իր հոգսերի, վշտի ու ապրումների մեջ չի մոռանում հետաքրքրվել հյուրերով և, անպայման, ու յուրաքանչյուր վայրկյան […]

Հրաչյա Մուրադյանի ընտանիքը յուրաքանչյուր օր կրկին սովորում է ապրել առանց նրա

Դուռը բացվելուն պես Անին, ով այս տարի նոր է առաջին դասարան գնացել, անմիջապես կայտառ ժպիտով բարևում է ու արագ հրավիրում ներս: Ու անմիջապես էլ պատմում, որ վաղն իրենց հանդեսն է ու ինքը Է տառին նվիրված բանաստեղծություն է արտասանելու: Աննան մեղմ ժպիտով լսում է ու ասում, որ մի քանի րոպեից դպրոցից կգա իր մեծը` Գոհարը, իսկ […]

Քյարամ Սլոյանը` իրական հերոսը

Քյարամի նկարը կախված է պատուհանին ամրացված եռագույնից: Սենյակում  մութ է, անկյունում` փոքրիկի սեղանի վրա, դրված է Քյարամի լուսանկարը, բանակում ստացված շնորհակալագիրը և հետմահու տրված մեդալը: Կողքին կուչ է եկել մայրը` Նվարդը, հազիվ հիսունը բոլորած մի կին, որը վշտի հարվածից ամբողջովին կորցրել է իրականության զգացումը և դատարկված աչքերով անթարթ նայում է Քյարամի նկարին: Քյարամ Սլոյանն ապրիլյան […]

Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է

Արտո Թունջբոյաջյան: Ամուսնացած է: Կինը՝ Դելիա Թունջբոյաջյանը, կոլումբացի է: Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը: Նույն ձեռքի մեկ այլ դաջվածք էլ եղբորն է հասցեագրված: Իսկ ձախ ձեռքին ծառ է դաջված. Armenian Navy Band-ին է նվիրված: – Ձեր երգարվեստի մուտքը Հայաստան հետաքրքրության ու նորարարության իսկական ալիք առաջացրեց: […]