Ռիմա մայրիկը

Ռիմա մայրիկի տան հասցեն Ծաղկահովտում բոլորը գիտեն: Փոքրիկ գյուղաքաղաքի հենց սկզբնամասում գտնվող իր տնակում է ապրում, ուր այս օրերին շարունակ հյուրեր է ընդունում` բոլորին սիրով, ջերմությամբ ու սպասումով: Բոլոր հյուրերն սպասում են, որ նա կխոսի իր որդուց, սակայն Ռիմա մայրիկն իր հոգսերի, վշտի ու ապրումների մեջ չի մոռանում հետաքրքրվել հյուրերով և, անպայման, ու յուրաքանչյուր վայրկյան […]

Հրաչյա Մուրադյանի ընտանիքը յուրաքանչյուր օր կրկին սովորում է ապրել առանց նրա

Դուռը բացվելուն պես Անին, ով այս տարի նոր է առաջին դասարան գնացել, անմիջապես կայտառ ժպիտով բարևում է ու արագ հրավիրում ներս: Ու անմիջապես էլ պատմում, որ վաղն իրենց հանդեսն է ու ինքը Է տառին նվիրված բանաստեղծություն է արտասանելու: Աննան մեղմ ժպիտով լսում է ու ասում, որ մի քանի րոպեից դպրոցից կգա իր մեծը` Գոհարը, իսկ […]

Քյարամ Սլոյանը` իրական հերոսը

Քյարամի նկարը կախված է պատուհանին ամրացված եռագույնից: Սենյակում  մութ է, անկյունում` փոքրիկի սեղանի վրա, դրված է Քյարամի լուսանկարը, բանակում ստացված շնորհակալագիրը և հետմահու տրված մեդալը: Կողքին կուչ է եկել մայրը` Նվարդը, հազիվ հիսունը բոլորած մի կին, որը վշտի հարվածից ամբողջովին կորցրել է իրականության զգացումը և դատարկված աչքերով անթարթ նայում է Քյարամի նկարին: Քյարամ Սլոյանն ապրիլյան […]

Իրենց հիվանդության մասին Տուրետի համախտանիշով մարդիկ խուսափում են խոսել

Պատճառը հասարակության անհանդուրժողականությունն է Այս հիվանդության պատճառներն ու բուժման եղանակները դեռ բացահայտված չեն: Հիվանդության դրսեւորումները տարբեր են: Այս համախտանիշով մարդկանց մեր հասարակությունը չի հասկանում եւ խուսափում է նրանցից: Տուրետի համախտանիշը հանդիպում է յուրաքանչյուր հազարերորդի մեջ, տղամարդկանց մոտ հիվանդությունը երեք անգամ ավելի հաճախ է: Հիվանդներն անզոր են կառավարելու իրենց վարքը, նրանք հանկարծակի շարժումներ են կատարում, կարող […]

Հայկական ծերանոց Աթենքում

Այստեղ խնամք է գտնում 38 ծեր Աթենքի բանուկ եւ նեղլիկ փողոցներից մեկում գտնվող շենքի մուտքին հայերեն գրված է «Հայկական ծերանոց»: Այս շենքում իրենց ապաստան են գտել 38 ծեր: Եվ թեպետ ծերանոցը հունահայոց ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ հիմնադրվել է համայնքի հայ ծերերին ապաստանելու նպատակով, այսօր այստեղ խնամք եւ հոգատարություն են գտնում նաեւ հույները: Ծերանոցում ապրող 38 ծերերից […]

«Ամեն երեխա իր հոգսը, իր ուրախությունն ունի»

Մեկհարկանի քարե տան առջեւ մի երիտասարդ փայտ է կտրում, իսկ քիչ հեռու երեք աղջիկներ են խաղում: Մի փոքր անց դաշտից նրանց երկու եղբայրները տուն կգան, որից հետո ընտանիքը կհավաքվի ճաշի սեղանի շուրջը: Վարդանյաններին Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բոլորն են ճանաչում: Գյուղի ամենաբազմանդամ ընտանիքն է: Վռամ Վարդանյանը` ընտանիքի հայրը, սեղան է նստում 7 զավակների հետ: 4 […]

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԲԱԳԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԿՄ ԳՆԱԼ ՈՒ ԳԱԼ

Սահմանամերձ Բագարանի միակ աղբյուրը գյուղի կենտրոնից հեռու է երկու կիլոմետր: Մի քանի քայլ հեռու մեկ այլ աղբյուր էլ կա, այստեղից սակայն ջուրը մշտապես չի հոսում: Ջրով լի դույլերն ուսափայտից կախած կանայք ոտքով կտրում են այդ ճանապարհը, որպեսզի տուն խմելու ջուր հասցնեն: Օրական տասնյակ լիտրեր ջուր կրելը գյուղում կնոջ աշխատանքն է համարվում: Աղբյուրը գյուղում ոչ միայն […]