Ռիմա մայրիկը

Ռիմա մայրիկի տան հասցեն Ծաղկահովտում բոլորը գիտեն: Փոքրիկ գյուղաքաղաքի հենց սկզբնամասում գտնվող իր տնակում է ապրում, ուր այս օրերին շարունակ հյուրեր է ընդունում` բոլորին սիրով, ջերմությամբ ու սպասումով: Բոլոր հյուրերն սպասում են, որ նա կխոսի իր որդուց, սակայն Ռիմա մայրիկն իր հոգսերի, վշտի ու ապրումների մեջ չի մոռանում հետաքրքրվել հյուրերով և, անպայման, ու յուրաքանչյուր վայրկյան […]

Հայ թուրքական սահմանի մոտ սահմանի բացմանը չեն հավատում

Մայրաքաղաքից ընդամենը 2 ժամվա հեռավորության վրա, հայ- թուրքական սահմանի հարեւանությամբ է Երվանդաշատ գյուղը: Երվանդյանների արքայական հարստության կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքի եւ Ախուրյանի ու Արաքսի խառնարանի վայրում է գտնվում գյուղը: Երբեմնի արքայանիստ քաղաքի տեղանքում ապրելու հանգամանքը գյուղացիների անսպառ հպարտության աղբյուրն է: 814 բնակիչ ունեցող գյուղում բոլորը միմյանց լավ են ճանաչում եւ անծանոթ մարդուն միանգամից նկատում են: Իսկ […]

Բռնի իսլամացված հայերի սերունդների թիվը շուրջ մեկ միլիոն է

Հա՞յ են արդյոք ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայերի սերունդները: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատում է, որ էթնիկ եւ կրոնական պատկանելությունն այս պարագայում պետք է տարբերակել: Դեռ ավելին, նա վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հեռահար նպատակ ունենա բռնի իսլամացած հայերին վերադարձնելու սեփական ինքնությանը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հենարան» ակումբում երեկ ներկայացնելով «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» […]

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱԳԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԵՆ ԱՊՐԵԼ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Սոս Վարդեւանյանի այգին սկսել է ծաղկել: Ծառերի ստվերի ներքո սիրում է նստել, հանգստանալ եւ հետեւել այգուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու գտնվող դիմացի գյուղի կյանքին: Իսկ դիմացը թուրքական գյուղն է, որը Սոս Վարդեւանյանի տնից բաժանված է փշալարով: «Եթե հյուր եմ ունենում, այս այգին ենք գալիս, նստում: Հյուրերիս հետաքրքրական է այսքան մոտիկից թուրքական գյուղ տեսնել, […]

ՊԱՊԻՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԷԻՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ, ՄԵԾ ԷՐ ՆԱԵՎ ՆՐԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Պապ Բենեդիկտոս 16-րդի 4-օրյա այցը Միացյալ Թագավորություն ի սկզբանե «պատմական» որակվեց: Օրեր շարունակ լրատվության բոլոր միջոցների գլխավոր եւ հիմնական նորությունը պապի այցելությունն էր: Պապն այստեղ է «դարմանելու վերքերը», «պահպանելու Սուրբ ծնունդը», «կոչ անելու համագործակցության» եւ «հիշեցնելու հավատի ազատության մասին». սրանք մամուլում տպագրված վերնագրերից մի քանիսն են միայն: Լոնդոնյան հուշանվերների խանութները պապի այցելության օրերին լի էին […]

«ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԸ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ»

Հայերի ջարդերից անցել է 19 տարի 1990 թվականի հունվարի 13-ն արդեն 19 տարի «սեւ օր» է համարվում Ասյա Պողոսյանի եւ նրա ընտանիքի համար: Հենց այդ օրը սկսվում եւ մինչեւ հունվարի 15-ը շարունակվում են Բաքվի հայկական ջարդերը: 3 օրվա ընթացքում տասնյակ հայեր զոհվում են, տասնյակ հազարավորներ զրկվում տներից եւ փախչում Հայաստան ու Ռուսաստան: Ասյա Պողոսյանը 75 […]

«Ես հիանում եմ հայերի տոկունությամբ և ապրելու անսահման ցանկությամբ»

Թբիլիսիում գործող Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին հայկական եռագույնն էր ծածանվում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դեսպանատան մոտ արդարություն եւ ճանաչում պահանջելու համար: Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի երիտասարդներն այստեղ էին եկել սեւ շապիկներով, որոնց վրա գրված էր. «Մենք հիշում ենք եւ պայքարում արդարության համար»: Նրանք ծածանում էին եռագույնը, բարձր պահում ցուցապաստառները եւ վանկարկում պայքար ու հատուցում […]