Բացահայտելով Բելգրադը

Բելգրադում անթիվ անհամար սրճարաններ կան: Ամեն շենքի մուտքի փոքրիկ, ազատ տարածքում կամ էլ շքեղ, հին կառույցի կողքին կարելի է սրճարան հիմնել: Բավական է միայն սուրճի ապարատ, մի քանի աթոռ ու սեղան և անպայման անվճար wifi, և դե զարդարանք, բայց դա էլ ճաշակի հարց է, փոքրիկ սրճարաններում այն նույնիսկ ավելորդություն կարող է համարվել: Կարևորն այդտեղ հնարավոր […]

Մեկ քաղաք` երկու երկրում

  Չեսկի Տեսինը Չեխիայի փոքրիկ քաղաքներից է` շուրջ 25.000 բնակչությամբ: Առանձնահատուկ ոչինչ չկա այս քաղաքում, բացառությամբ այն բանի, որ գտնվում է Օլշե գետի ձախ ափին, իսկ աջում արդեն լեհական Ցեշին քաղաքն է: Երկու քաղաքները բաժանված են կամուրջով, և եթե հատուկ չզգուշացնեն, ապա հյուրերը կդժվարանան նկատել, թե ինչպես են մի երկրից մյուսն անցնում: Սակայն ամեն ինչմիշտ […]

Արտո Թունջբոյաջյան. Ամենասարսափելին ինքն իրեն խաբելն է

Արտո Թունջբոյաջյան: Ամուսնացած է: Կինը՝ Դելիա Թունջբոյաջյանը, կոլումբացի է: Արտոյի աջ արմունկին դաջված I love you, Delia գրությունը երգչի սիրո խոստովանություն է իր կնոջը: Նույն ձեռքի մեկ այլ դաջվածք էլ եղբորն է հասցեագրված: Իսկ ձախ ձեռքին ծառ է դաջված. Armenian Navy Band-ին է նվիրված: – Ձեր երգարվեստի մուտքը Հայաստան հետաքրքրության ու նորարարության իսկական ալիք առաջացրեց: […]

Ռումինիայի ամենասարսափելի ու ամենագայթակղիչ ամրոցը. Կոմս Դրակուլայի հանգրվանը

Դրակուլա` նշանակում է սատանայի հետնորդ, սատանի ճուտ: Իշխանի սիրած զբաղմունքը մարդկանց ցցի վրա հանելն էր: «Ես ինչ-որ տեղ կարդացել էի, որ Կարպատյան լեռներում են ծնվել լեգենդներն ու առասպելները: Իբր հենց այստեղ է մարդկության երևակայության կենտրոնը: Եթե իսկապես այդպես է, իմ այցելությունն այդ վայրեր խոստանում է առավել քան հետաքրքիր լինել»: Մեջբերում գրող Բրեմ Ստոկերի հերոսի` Ջոնաթան […]

Մեր հաղթանակները. այս մասին հարկավոր է և անհրաժեշտ է խոսել

Չորս հատոր աշխատություն, 200 ռազմական հաղթանակի նկարագրություն եւ հստակ նպատակ` այդ աշխատության միջոցով նպաստել տեղեկատվական անվտանգությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը եւ ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խումբը նախաձեռնել եւ արդեն հրատարակել են «Մեր հաղթանակները» աշխատության երկու հատորը: Մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կտպարգրվեն նաեւ մյուս երկու հատորները, այսպիսով` ավարտելով մինչեւ 21-րդ դարը հայ ժողովրդի 200 հաղթանակների […]

ԱՆՈՒՇ ՅԱՐ ԵՎ ՍԻՐՈՒՆՍ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

Ստամբուլում ապրող երկու երիտասարդ, որ սովորել են թուրքական դպրոցում եւ նոր են միայն համալսարան ընդունվել, մերժում են թուրքական ժխտողականությունը եւ ոչ միայն ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ միմյանց դիմում են հայերեն` «անուշ յար» եւ «սիրունս» բառերով: Օզգյուր Գյուրսոյը 18 տարեկան է: Սովորում է Մարմարայի համալսարանում: Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում է պարզ եւ ուղիղ: […]