Ռիմա մայրիկը

DSC_0667Ռիմա մայրիկի տան հասցեն Ծաղկահովտում բոլորը գիտեն: Փոքրիկ գյուղաքաղաքի հենց սկզբնամասում գտնվող իր տնակում է ապրում, ուր այս օրերին շարունակ հյուրեր է ընդունում` բոլորին սիրով, ջերմությամբ ու սպասումով: Բոլոր հյուրերն սպասում են, որ նա կխոսի իր որդուց, սակայն Ռիմա մայրիկն իր հոգսերի, վշտի ու ապրումների մեջ չի մոռանում հետաքրքրվել հյուրերով և, անպայման, ու յուրաքանչյուր վայրկյան շնորհակալ լինել:
Ռիմա մայրիկը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի հինգին: Յոթ քույր ու եղբայր են եղել: Տան պատերին կախված իր տղաների լուսանկարների կողքին նաև իր լուսանկարն է` հոր և մոր հետ: Ծնվել է Ծաղկահովտում, այդտեղ էլ ամուսնացել: Ասում է, որ մինչև երկրաշարժը լավ է ապրել: Աշխատել է ոսկու շուկայում որպես վաճառող, ամուսինը ևս լավ աշխատանքի է եղել: Ամեն ինչ փոխվել է երկրաշարժից հետո: Կորցրել է տունը, հետո էլ շարժումն է սկսվել և որդիներն ու ամուսինն ընդգրկվել են այդ գործում:

Այդ օրերից էլ սկսվել է տիկին Ռիմայի` ամեն վայրկյան ապրումներով, հոգսերով ու անհանգստություններով լի կյանքը: Ու հիմա ամեն վայրկյան սպասում է միայն մի լուրի` միայն թե տղաներն իր հետ լինեն ու անվնաս:
Այս օրերի միակ մխիթարանքը հյուրերն են: Տաք են Ռիմա մայրիկի ձեռքերը, ու նա սիրով, ամուր բռնում է իր հյուրի ձեռքը և պատմում իր մասին, իր տղաների: Գեղեցիկ է Ռիմա մայրիկը, սպիտակ մազերը հարգանք են ներշնչում, իսկ թաց աչքերն ստիպում են, որ ավելի ամուր սեղմես ձեռքերը:
Ռիմա մայրիկը սիրում է հողագործությամբ զբաղվել, տնակի կողքի քարքարոտ հողերը կանաչ են: Ցույց է տալիս, թե ինչ են աճեցնում, պատմում իր այգու մասին: Սիրում է ծաղիկներ աճեցնել: Ասում է, որ իր պանիրը հրաշալի է ստացվում, իսկ սիրելի գործը տղաների համար ճաշ պատրաստելն է:
Գյուղում գործ շատ կա, ու տիկին Ռիման զբաղված է ամեն վայրկյան: Մտքերով հեռու է ու անընդհատ սպասում է և զարմանում, որ այսքանից հետո էլ դեռ սպասելու ուժ ունի:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: