Հրաչյա Մուրադյանի ընտանիքը յուրաքանչյուր օր կրկին սովորում է ապրել առանց նրա

10556342_676039529137441_8142142645089738815_n

Դուռը բացվելուն պես Անին, ով այս տարի նոր է առաջին դասարան գնացել, անմիջապես կայտառ ժպիտով բարևում է ու արագ հրավիրում ներս: Ու անմիջապես էլ պատմում, որ վաղն իրենց հանդեսն է ու ինքը Է տառին նվիրված բանաստեղծություն է արտասանելու:

Աննան մեղմ ժպիտով լսում է ու ասում, որ մի քանի րոպեից դպրոցից կգա իր մեծը` Գոհարը, իսկ տղան դեռ 2.5 տարեկան է և մանկապարտեզում է:

«Ամբողջ օրը երեխաներով եմ զբաղված ու չեմ հասցնում տխրել: Տխրությունն իմ հետ է գիշերը, երբ երեխաները քնում են ու միայնակ են մնում իմ կորուստի հետ»,-ասում է Աննան:

Աննայի ամուսինը` Հրաչյան, զոհվեց ապրիլի ութին: Մինչ այդ վերջին անգամ զանգահարել էր ապրիլի յոթին, շնորհավորել տոնի առթիվ ու խոստացել մի քանի օրից զանգել:

«Այդ գիշեր անընդհատ լարված էի, ինքս էլ չգիտեի ինչ էր կատարվում:Երբ քնեցին երեխաները, անդադար լաց էի լինում առանց պատճառի, հետո Հիսուսի մասին կինոնկար էր, նայեցի ու նոր միայն քնեցի: Հաջորդ օրն ինձ ասացին, որ Հրաչյան զոհվել է»,-պատմում է Աննան:

Այդ գիշեր դիրքերում են եղել: Հրաչյայի ընկերը վիրավորվել է: Անմիջապես նետվել է ընկերոջն օգնելու ու ինքն էլ մահացու վիրավորվել: Աննան ասում է, որ լավ հասկանում է, որ այլ կերպ իր ամուսինը չէր կարող վարվել: Հրաչյային ընկերները ֆելդշեր անունով էին կնքել, որովհետև միշտ բոլորին օգնում էր ու բոլորից լավ էր կարողանում առաջին օգնություն տրամադրել:

«Սեպտեմբերին էլ, երբ ընկերներից մեկը վիրավորվել էր, կրակոցներին ուշադրություն չէր դարձրել ու վազել էր ընկերոջն օգնելու: Բախտը բերել էր ու իրեն ոչինչ չէր եղել, բայց այս անգամ չփրկվեց»,-ասում է Աննան:

Հրաչյան 32 տարեկան էր: Սովորել էր ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Ծառայության էր անցել զինված ուժերում ու շուտով գնալու էր սպայական դասընթացների: Ամենից շատ երեխաներին էր սիրում ու երբ դիրքերից տուն էր գալիս, ամբողջովին երեխաների առօրյային էր նվիրվում:

Աննան այսօր միայնակ պետք է կրի ընտանիքի հոգսը: Ապրում են վարձով, երեք փոքրիկ երեխաներին խնամել է հարկավոր: Աննան ասում է, որ մասնագիտությամբ արևելագետ է, լեզուների է տիրապետում և պետք է կարողանա երեխաներին ոտքի կանգնեցնել:

Հրաչյայի հետ բազում նպատակներ ունեին: Պետք է սեփական անկյունն ունենային, տեսնեին, թե ինչպես են մեծանում երեխաները, վայելեին յուրաքանչյուր պահը:

Պատերազմը, սակայն հերոսության ու անձնազոհության դրդելուց բացի, նաև կյանքեր է խլում` անխնա ու անխոս:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: