Exploring Armenia: Lastiver

This slideshow requires JavaScript.

If you like hiking, mountains, forests and magical pathways, this place is for you. Lastiver is located in Tavush region, close to village Yenokavan.

It is approximately 3kms far away from Yenokavan, located in the gorge where you will find caves, incredibly beautiful nature and river Khachaghbyur.

The way to the river is through the forests and mountains. People call this place a jungle, as the forest is in its natural state and the path is very narrow.

The river Khachaghbyur will greet its visitors with enchanting waterfalls. Have a rest here and then walk to caves. During Mongol invasions in 13-14 centuries locals found their shelter here. The walls of the cave are decorated with a beautiful tracery reminding a wedding.
Now, enjoy the photos.

 

Բացահայտելով Բելգրադը

This slideshow requires JavaScript.

Բելգրադում անթիվ անհամար սրճարաններ կան: Ամեն շենքի մուտքի փոքրիկ, ազատ տարածքում կամ էլ շքեղ, հին կառույցի կողքին կարելի է սրճարան հիմնել: Բավական է միայն սուրճի ապարատ, մի քանի աթոռ ու սեղան և անպայման անվճար wifi, և դե զարդարանք, բայց դա էլ ճաշակի հարց է, փոքրիկ սրճարաններում այն նույնիսկ ավելորդություն կարող է համարվել:

Կարևորն այդտեղ հնարավոր լինի ծխել: Բելգրադում մարդիկ շատ են ծխում, սրճարանների ծխի հոտը ուղղակի սպանիչ է, ու իմ նման մեկի համար անտանելի, բայց բոհեմական մթնոլորտը ու այնտեղ հավաքված երիտասարդների անբռնազբոս վերաբերմունքն ավելի գերակշիռ է ու արդեն ծուխն էլ թվում է ընդամենը հարդարանքի մի մաս: Հյուր ես, իսկ հյուրերը չեն բողոքում, այլ վայելում քաղաքի հյուրընկալությունը:

Իսկ Բելգրադը հյուրընկալ էր, մարդիկ՝ պատրաստակամ:

 

Առցանց, անվճար դասընթացներ, եթե հետաքրքրված եք ծրագրերի կառավարմամբ

advocacy_arm-01Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք դասընթացներ, որոնք կարող են հետաքրքրել ծրագրեր իրականացնողներին և հաղորդակցությամբ հետաքրքրվողներին:

Դասընթացներն առկա են այս կայքում: Դուք պետք է լսեք տեսանյութեր, կարդաք մի քանի հոդված և պատասխանեք մի շարք հարցերի, եթե ցանկանում եք վկայական ստանալ:

Ես մասնակցեցի շահերի պաշտպանությանը նվիրված դասընթացին: Ինձ հատկապես հետաքրքրում էր հաղորդակցության կազմակերպումը շահերի պաշտպանությանը նվիրված միջոցառումների ժամանակ: Դասընթացը վարում էր հաղորդակցության լավագույն մասնագետներից մեկը` Անուշ Բեղլոյանը:

Մյուս դասերը վերաբերում են ռազմավարության մշակմանը, ստեղծարարությանը և ծրագրի կազմանը:

 

 

 

 

Մեկ քաղաք` երկու երկրում

 

Չեսկի Տեսինը Չեխիայի փոքրիկ քաղաքներից է` շուրջ 25.000 բնակչությամբ: Առանձնահատուկ ոչինչ չկա այս քաղաքում, բացառությամբ այն բանի, որ գտնվում է Օլշե գետի ձախ ափին, իսկ աջում արդեն լեհական Ցեշին քաղաքն է:
Երկու քաղաքները բաժանված են կամուրջով, և եթե հատուկ չզգուշացնեն, ապա հյուրերը կդժվարանան նկատել, թե ինչպես են մի երկրից մյուսն անցնում:
Սակայն ամեն ինչմիշտ այսքան հարթ ու խաղաղ չի եղել: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը քաղաքը բաժանված չէր և Ավստրո-Հունգարական կայսրության կազմում էր: Այնուհետև այն բաժանվել է Լեհաստանի և այն ժամանակ Չեխոսլովակիայի միջև: 1938-ին Լեհաստանը գրավում է չեխական հատվածը, որից հետո էլ այն անցնում է ֆաշիստական Գերմանիայի տիրապետության ներքո, և միայն 1945-ին այն կրկին բաժանվում է երկու երկների միջև:

This slideshow requires JavaScript.

Saint Gregory Church and Marmashen Monastery

Ռիմա մայրիկը

DSC_0667Ռիմա մայրիկի տան հասցեն Ծաղկահովտում բոլորը գիտեն: Փոքրիկ գյուղաքաղաքի հենց սկզբնամասում գտնվող իր տնակում է ապրում, ուր այս օրերին շարունակ հյուրեր է ընդունում` բոլորին սիրով, ջերմությամբ ու սպասումով: Բոլոր հյուրերն սպասում են, որ նա կխոսի իր որդուց, սակայն Ռիմա մայրիկն իր հոգսերի, վշտի ու ապրումների մեջ չի մոռանում հետաքրքրվել հյուրերով և, անպայման, ու յուրաքանչյուր վայրկյան շնորհակալ լինել:
Ռիմա մայրիկը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի հինգին: Յոթ քույր ու եղբայր են եղել: Տան պատերին կախված իր տղաների լուսանկարների կողքին նաև իր լուսանկարն է` հոր և մոր հետ: Ծնվել է Ծաղկահովտում, այդտեղ էլ ամուսնացել: Ասում է, որ մինչև երկրաշարժը լավ է ապրել: Աշխատել է ոսկու շուկայում որպես վաճառող, ամուսինը ևս լավ աշխատանքի է եղել: Ամեն ինչ փոխվել է երկրաշարժից հետո: Կորցրել է տունը, հետո էլ շարժումն է սկսվել և որդիներն ու ամուսինն ընդգրկվել են այդ գործում:

Continue reading