
Երևանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք: Եվ քանի որ կարդալն էլ իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, որոշեցի առաջարկել իմ սիրելի գրքերի ցանկը: Եթե այս պահին մտածում եք ինչ կարդալ, դասական գրականության սիրահար եք, ապա առաջարկում եմ հետևյալ ստեղծագործությունները, որոնք ընթերցելիս ոչ միայն գեղարվեստական բավականություն եմ ստացել, այլև թողել են այն նստվածքը, որն աշխարհայացք ու կենսակերպ է ձևավորում: Ցանկը ենթակա է լրացման ու փոփոխման:
Անտիկ գրականություն
Հոմերոս – «Իլիական», «Ոդիսական»
Եթե պոեզիայի սիրահար եք, ապա անպայման պետք է ընթերցել: Վսեմ, բոցաշունչ ստեղծագործություն ու շատ ծանոթ սյուժե:
Հեսիոդոս – «Աշխատանք և օրեր»
Շատ ավելի հետաքրքիր է քան «Իլիական» ու «Ոդիսական»-ը, գոնե ինձ համար: Այս ստեղծագործությամբ կիմանաք, թե ինչպես ապրել «ճիշտ» ըստ Հեսիոդոսի: Խորհուրդների պակաս չի լինի:
Էսքիլոս – «Խնդրարկուհիներ», «Պարսիկներ», «Շղթայված Պրոմեթևսը», «Օրեստիա»
Սոփոկլես -«Էդիպուս արքան», «Անտիգոնե»
Եվրիպիդես -«Մեդեա», «Հիպպոլիտոս», «Իփիգենիան Ավլիսում»
Mիանշանակ հարկավոր է ընթեցել երեք հեղինակներին էլ: Ինձ առավել դուր են եկել Եվրիպիդեսի ողբերգությունները, գուցե այն պատճառով, որ սիրո մասին են, այն էլ անձնազոհ:
Արիստոփանես – «Ամպեր», «Գորտեր», «Իշամեղուներ»
Եթե ցանկանում եք գոնե տեսականորեն ծանոթանալ կատակերգության ժանրի առաջին ստեղծագործություններին, արժե կարդալ: Read the rest of this entry »
Posted by Arevik Badalyan 